211652_close_icon
views-count9655 դիտում article-date 13:02 16-11-2017

Երևանի Վ. Թեքեյանի անվան դպրոցում կայացել է շարադրությունների ամենամյա մրցույթը՝ նվիրված հայ ականավոր լրագրող, հրապարակախոս Հակոբ Պողոսյանի հիշատակին

Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Երեւանի Վ. Թեքեյանի անվան թիվ 92 դպրոցում՝ Հակոբ Պողոսյանի անունը կրող լսարանում, կայացավ ամենամյա ձեռնարկի արդյունքների ամփոփումը: Մրցույթը կայացել էր ս.թ. հոկտեմբերի 8-ին Թեքեյան Կենտրոնում: Այս տարվա ստեղծագործական շարադրությունների թեմաներն էին՝ «Խաղաղ երկինք» եւ «Երազի թեւերով»: Մրցույթի մասնակիցներն էին դպրոցի 8-րդ դասարանի աշակերտները. բոլորն էլ արժանացան խրախուսական մրցանակների՝ Հ. Պողոսյանի անվան կրթաթոշակին: Շարադրությունների մրցույթը, որը նախաձեռնել եւ 2002թ. սկսած իրականացնում է Հ. Պողոսյանի այրին՝ ԱՄՆ-ում բնակվող Անի Պողոսյանը, նպատակ ունի նպաստելու աշակերտների առաջադիմության բարձրացմանը, խրախուսելու հայոց լեզվի իմացությունն ու ստաղծագործական աշխատանքը, ինչպես նաեւ առողջ մրցակցության պայմաններում հնարավորություն տալու պատանիներին դրսեւորել իրենց գիտելիքները: ## Հակոբ Պողոսյանը ծնվել է Լիբանանում 1936թ.: Հաճախել է Հայ Կաթողիկե Մեսրոպյան եւ ՀԲԸՄ Հովակիմյան-Մանուկյան վարժարանները: Բարձրագույն կրթությունը ստացել է Բեյրութի Ամերիկյան համալսարանում, այնուհետեւ ավարտել է Լոնդոնի համալսարանի միջազգային լրագրության բաժնի դասընթացները: Դաստիարակվել է հայկական ոգով, հայրենասիրությամբ ու սիրով դեպի ազգային մշակույթն ու լեզուն: Վաղ հասակից գիտակցել է հայի ինքնության պահպանման կարեւորությունը եւ ուսանողական տարիներից ի վեր բեղուն ազգանվեր գործունեություն ծավալել լիբնանահայ համայնքի հասարակական կյանքում: Աշխատել է «Յառաջ», «Յառաջ Գրական», «Զարթօնք» թերթերում: 1989թ. ընտանիքով տեղափոխվել է Միացյալ Նահանգներ եւ շուտով ստանձնել Կալիֆորնիայի «Նոր Օր» թերթի գլխավոր խմբագրի պաշտոնը: Եղել է նաեւ ՀԲԸՄ Կալիֆորնիայի հանձնաժողովի վարիչ-քարտուղարը։ Արժանացել է ԹՄՄ «Ռիթա եւ Վարդգէս Պալեան» մամլո մրցանակին: Կյանքից հեռացել է վաղաժամ՝ 2001թ.:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր