211652_close_icon
views-count4276 դիտում article-date 10:45 16-11-2017

Եթե ընկրկենք, հացադուլավորներին ընդառաջելը կդառնա անընդհատ. Վահրամ Բաղդասարյան. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. ««Այդ դեպքում մենք ինչպե՞ս պետք է շարունակենք մեր աշխատանքը: Եթե մենք դա դարձնենք պրակտիկա ու ընկրկենք, ապա ցանկացած օրենքի դեպքում 3 միլիոն քաղաքացու մեջ հաստատ կգտնվեն մեկ, երկու կամ երեք հոգի, որոնք ինչ-որ պատճառաբանությամբ կարող են հացադուլ հայտարարել: Այսինքն՝ մենք դրանով կպարալիզենք Ազգային ժողովի աշխատանքը: Ինձ թվում է, որ մենք պետք է մեր աշխատանքը շարունակենք, բացատրական աշխատանք տանենք: Ամբողջ աշխարհում տարբեր նկատառումներով հացադուլներ, միտինգներ լինում են, բայց ես չեմ կարծում, թե մենք անընդհատ պետք է ընդառաջ գնանք հացադուլին ու մեր երկրի զարգացումը, մեր պառլամենտի աշխատանքը մենք անընդհատ հետաձգենք, ձգձգենք՝ համոզելու համար, որ այդ մարդիկ հետ կանգնեն իրենց որոշումներից: Եթե թեկուզ մեկ անգամ մենք դա անենք, դա պարզապես կդառնա անընդհատ»,- «Հայկական ժամանակ»-ին ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր