211652_close_icon
views-count3948 դիտում article-date 09:47 16-11-2017

Հայաստանի ազգային պատկերասրահը դատի է տվել ֆինանսների նախարարությանը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի ազգային պատկերասրահը դատի է տվել ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչությանը` պահանջելով անվավեր ճանաչել իր դեմ կայացված ակտը: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ այս տարվա մայիս և ապրիլ ամիսներին ՀՀ ֆինանսների նախարարությունը ստուգումներ է իրականացրել Հայաստանի ազգային պատկերասրահում, հայտնաբերել, որ պետական բյուջեից հատկացված գումարները ճիշտ ճանապարհով չեն օգտագործվել, կամ այլ նպատակների համար պետք է օգտագործվեին հատկացված գումարները, ինչը չի իրականացվել, և ըստ այդմ համապատասխան ակտ է կայացրել: Ու հիմա Հայաստանի ազգային պատկերասրահը պետք է վերականգնի ֆինանսների նախարարության կողմից տրամադրած գումարը, որը ըստ մեզ հասած լուրերի՝ կազմում է մոտ 40 միլիոն դրամ: Բայց քանի որ պատկերասրահի ղեկավարությունը համամիտ չէ նախարարության այս որոշման հետ, դիմել է դատարան` պահանջելով կայացված ակտերն անվավեր ճանաչել: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ նաև, որ Պատկերասրահը, մինչ դատարան դիմելը, բազմաթիվ փորձեր է արել՝ հաշտություն գտնելու համար նախարարության հետ, սակայն նախարարությունը համառ է գտնվել և հաշտության չի գնացել»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր