211652_close_icon
views-count10093 դիտում article-date 23:31 15-11-2017

Airbus կոնցեռնը պատմության խոշորագույն պատվերն է ստացել

Ֆրանսիական Airbus ավիաշինարարական կոնցեռնը իր պատմության մեջ ամենախոշոր առաջարկն է ստացել։ Այն 430 միավոր А320neo շարքի ինքնաթիռներ կարտադրի 4 բյուջետային՝ Frontier Airlines, չիլիական JetSMART, մեքսիկական Volaris և հունգարական Wizz Air ավիաընկերությունների համար, հաղորդում է DW-ն։ Գործարքը գնահատվել է մոտ 50 միլիարդ դոլար և կիրագործվի ամերիկյան հայտնի Indigo Partners ներդրումային հիմնադրամի միջոցով։ Հիմնադրամը վերահսկում է կամ բաժնետոմսեր ունի նշված բոլոր ավիաընկերություններում։ Կողմերը համաձայնագիր են ստորագրել Դուբայում կայացած միջազգային օդատիեզերական ցուցահանդեսի շրջանակներում։

Նմանատիպ նյութեր