211652_close_icon
views-count4788 դիտում article-date 23:18 15-11-2017

Ամերիկացի կոնգրեսականները Թրամփի իմփիչմենթի համար մի շարք փաստարկներ են առաջ քաշել

ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի մի խումն անդամներ այսօր մի քանի դրույթներ են հրապարակել, որոնք, ըստ նրանց, պետք է ներառվեն երկրի նախագահ Դոնալդ Թրամփի դեմ իմփիչմենթի գործընթացում, հաղորդում է Ria Novosti-ն։ Փաստաթուղթը կազմվել է դեմոկրատական դաշինքի 6 անդամների կողմից և հրապարակվել է նրանցից մեկի՝ Սթիվեն Քոենի կայքում։ Ներկայացվել է 5 հոդված։ Մասնավորապես, Թրամփին մեղադրում են արդարադատության ոլորտում խոչընդոտներ ստեղծելու, սահմանադրության մեջ խախտումներ թույլ տալու՝ այն, որ առանց Կոնգրեսի հետ համաձայնության գալու, Թրամփը Trump International Hotel-ը ներկայացնելու համար այլ պետություններից, մասնավորապես, Քուվեյթից, ԱՄԷ-ից ր թուրքական իշխանություններից գումարներ է ստացել։ Բացի այդ, փաստաթղթի հեղինակները Թրամփին մեղադրում են նրանում, որ բացի աշխատավարձից, նա այլ գումարներ է ստացել ամերիկյան պետական կառույցներից։ Մասնավորապես, կառավարությունը գումար է հատկացրել այն ընկերություններին, որոնց գործում Թրամփի անունն է շրջանառվում։ Հարկային պարտավորություններից խուսափում և խոսքի ազատության խափանում, հարձակումներ լրագրողների վրա և այլն։

Նմանատիպ նյութեր