211652_close_icon
views-count5574 դիտում article-date 22:39 15-11-2017

ԱՄՆ-ն կոչ է արել ՌԴ-ին հրաժարվել ապատեղեկատվության քարոզչամեքենայից և զբաղվել ԻՊ-ին ոչնչացնելու հարցով

ԱՄՆ պետքարտուղարության արտաքին քաղաքականության հարցերով վարչության մամուլի խոսնակ Հեզեր Հաուերթը կոչ է արել ռուսական իշխանություններին հետ կանգնել ապատեղեկատվություն տարածելու գործից և զբաղվել իրական գործով՝ այն է, ուշադրությունը կենտրոնացնել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն արմատախիլ անելու վրա, հաղորդում է Tass-ը։ Twitter-ի իր էջում նա գրել է. «Մոսկվայի համար եկել է ապատեղեկատվություն տարածելուց հրաժարվելու և մեր ընդհանուր թշնամու՝ ԻՊ-ին ոչնչացնելու վրա կենտրոնանալու ժամանակը»։ Ըստ Հաուերթի՝ Պենտագոնի հասցեին ՌԴ ՊՆ-ի ուղղած մեղադրանքները չեն օգնի ընդհանուր նկատակին հասնելուն, ինչի շուրջ պայմանավորվել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը։ Նա սուտ է որակել ՌԴ ՊՆ-ի այն հայտարարությունները, թե ԱՄՆ-ն հրաժարվել է հարվածել Սիրիայի և Իրաքի սահմանային հատվածում գտնվող ԻՊ ահաբեկիչներին

Նմանատիպ նյութեր