211652_close_icon
views-count6814 դիտում article-date 22:26 15-11-2017

Հայաստան կայցելի Բրազիլի արտաքին հարաբերությունների նախարարը

Նոյեմբերի 16-18-ը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստան պաշտոնական այց կկատարի Բրազիլի արտաքին հարաբերությունների նախարար Ալոիզիո Նունես Ֆերեիրան։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ–ից, Բրազիլի արտաքին հարաբերությունների նախարար Ալոիզիո Նունես Ֆերեիրաին կընդունի Հանրապետության Նախագահը։ Նոյեմբերի 17-ին նախատեսված են Էդվարդ Նալբանդյանի և Ալոիզիո Նունես Ֆերեիրաի բանակցությունները, որոնց արդյունքներով նախարարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով։

Նմանատիպ նյութեր