211652_close_icon
views-count3544 դիտում article-date 22:13 15-11-2017

«Ազգ-Բանակ» թեմայով ավարտվեց ԵՊՀ ՈւԽ բանավեճի միջբուհական առաջնությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

«Հարթակ, հնարավորություն, ինքնակրթություն»: Հենց այս կարգախոսով արդեն 2-րդ անգամ ԵՊՀ Ուսանողական խորհուրդն իրականացնում է բանավեճի ակումբային առաջնությունը: Այս անգամ առաջնությունը միջբուհական էր: 16 մասնակից թիմերից 11-ը տարբեր բուհերի ներկայացուցիչներ էին: 15 խաղերի արդյունքում հաղթեց ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետը ներկայացնող «Դիպլոմա» թիմի հաղթանակով: Եզրափակիչ բանավեճն իրականացավ «Ազգ-Բանակ կոնցեպցիան Հայաստանում» թեմայով: «Դիպլոմա»-ն ներկայացավ «դեմ» դիրքորոշմամբ, «Ալիբի»-ն՝ «կողմ»: Ժյուրիի անդամների գնահատման արդյունքում «Դիպլոմա»-ն ստացավ 343.76, իսկ «Ալիբի»-ն՝ 340.59 միավոր: ԵՊՀ ՈւԽ Բանավեճի ակումբային առաջնությունը ոչ միայն խաղերի շարք է, այլ նաև ինքնակրթության հարթակ: Մինչև մրցութային փուլերը մասնակիցները ծանոթանում են բանավիճելու հմտություններին, հռետորիկային, հանդիպումներ են ունենում մասնագետների հետ. «Մենք հնարավորություն ենք տալիս ուսանողներին տարբեր՝ հասարակական, քաղաքական, միջազգային, բնապահպանական, սոցիալական թեմաների վերաբերյալ քննարկումներ ունենալ ու այդ թեմաների մեջ գտնել այն փաստարկումները, որոնք իրենց հնարավորություն կտան ավելի վստահելի ու տպավորիչ խոսք ունենալ»,- իր խոսքում նշեց ԵՊՀ ՈւԽ նախագահ Արմեն Խաչիկյանը: «Առաջնությունը իսկական ձեռքբերում էր թե՛ ամբողջ բանավեճի ակումբի աշխատակազմի, թե՛ մասնակից թիմերի համար: Այս անգամ ոչ միայն գերազանցվեց նախորդ առաջնության գրանցած ցուցանիշները, այլև մի շարք նոր ձեռքբերումներ ունեցանք, օրինակ՝ մյուս համալսարաններում բանավեճի ներբուհական առաջնությունների կազմակերպումը այս առաջնությանը մասնակցող թիմերի կողմից»,- նշեց բանավեճի ակումբի աշխատակազմի ղեկավար Վարդիթեր Բադոյանը՝ առաջնությունը գնահատելով ստացված իրադարձություն: Առաջնության լավագույն բանախոս ճանաչվեց «Ալիբի»-ի անդամ Տաթև Սողոյանը, ով այդ հաղթանակը համարեց ոչ միայն իրենը, այլև ամբողջ թիմինը. «Եթե ես եմ լավագույն բանախոս, ուրեմն թիմն է ինձ այդպինին դարձրել»: Եզրափակչի մասնակիցները ստացան հավաստագրեր, նվերներ, դե իսկ հաղթող թիմը իր հետ տարավ առաջնության գավաթը: Թիմի ավագ Ռոզի Կարապետյանն ասում է. «Դիպլոման գաղափար է, ձևավորված է միջազգային հարաբերությունների ֆակուլտետի համար: Այն, որ մենք ավարտում ենք չի նշանակում, որ Դիպլոման վերջ է ունենալու»: «Մեր նշաձողն արդեն շատ բարձր էր՝ նախորդ առաջնությանը հասել էինք եզրափակիչ, հետևաբար այս անգամ պատրաստվել էինք հենց հաղթելու մտադրությամբ: Իհարկե, եթե չստացվեր՝ ողբերգություն չէր լինի. Բանավեճը սովորեցնում է նաև պարտությունները ընդունել և ավելի շատ աշխատել: Մեր թիմն էլ դրա օրինակն է». ասում է Դիպլոմայի անդամ Դավիթ Մաթևոսյանը և նշում, որ հաղթնակը թիմի շատ մեծ աշխատանքի արդյունքն է: Առաջնության ավարտին հավաստագրեր և նվերներ ստացան նաև աշխատակազմի անդամները, բոլոր այն մարդիկ, ովքեր աջակցություն էին ունեցել դրա կայացման գործում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր