211652_close_icon
views-count8153 դիտում article-date 20:55 15-11-2017

Իրանի կառավարությունը 235 մլն դոլար կհատկացնի երկրաշարժից տուժած Քերմանշահ նահանգին

Իրանի կառավարությունը որոշում է կայացրել օրեր առաջ 235 մլն դոլար երկրաշարժից Քերմանշահ նահանգին հատկացնելու մասին։ Այդ մասին, ինչպես հաղորդում է Ria Novosti-ն, հայտնել է Իրանի նախագահ Հասան Ռուհանիի մամուլի ծառայությունը։ 70 մլն դոլարը կուղղվի տուժած բնակիչներին, իսկ 165 մլն դոլարը՝ ավերածությունների հետևանքները վերացնելուն։ Նախնական հաշվարկներով՝ երկրաշարժի հասցրած վնասի չափը գնահատվել է մոտ 500 մլն դոլար։ Ավերվել կամ փլուզվել է մոտ 40 հազար բնակելի տուն, շատ շրջաններում բացակայում է էլեկտրականությունը, ջրամատակարարումը։ Հիշեցնենք, որ 7.2 մագնիտուդ ուժգնության երկրաշարժի զոհ է դարձել 474 մարդ, տուժել է ավելի քան 9 հազարը։

Նմանատիպ նյութեր