211652_close_icon
views-count4765 դիտում article-date 21:47 15-11-2017

Գերմանիայում դպրոցականների տեղափոխող ավտոբուս է վթարվել. տուժել է մոտ 20 երեխա

Գերմանիայի Ներքին Սաքսոնիա դաշնային տարածքում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել դպրոցականների տեղափոխող ավտոբուսի մասնակցությամբ։ Ինչպես հաղորդում է Bild-ը, վթարը տեղի է ունեցել Էլսֆելտ քաղաքից ոչ հեռու, առավոտյան, երբ ավտոբուսը 40 երեխաների տեղափոխում էր դպրոց։ Այն բախվել է թեթև մարդատար ավտոմեքենայի։ Վթարի հետևանքով մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել 20 երեխա։ Ավտոբուսի վարորդը ստացել է ծանր վնասվածքներ, բոլոր տուժածները հոսպիտալացվել են։

Նմանատիպ նյութեր