211652_close_icon
views-count2444 դիտում article-date 20:16 15-11-2017

Համաշխարհային օլիգարխիան ցանկանում է կործանել Թուրքիան. Աշոտ Մանուչարյան

Մոտ մեկ տարի է գործում է Ռուսաստան-Իրան-Թուրքիա եռակողմ իրավիճակային դաշինքը: «Այդ երեք երկրներին ոչ մի բան չի միավորում, բացի բուն իրավիճակից ստեղծված հանգամանքից: Երեքին էլ սպառնում է կործանում»,- այսօր ասուլիսում ասաց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը՝ անդրադառնալով աշխարհաքաղաքական զարգացումներին: Աշոտ Մանուչարյանը նշեց, որ Թուրքիան այսօր հակված է տրանսֆորմացիայի, և համաշխարհային օլիգարխիան ցանկանում է վերացնել Թուրքիան, սակայն պետք է հաշվի առնել, որ մենք այնտեղ հայեր ունենք: «Հայերի հանդեպ էրդողանը ոչինչ չի անելու, փորձելու է լեզու գտնել, քանի որ հայերը կարևոր էլեմենտ են»,- ասաց նա:

Նմանատիպ նյութեր