211652_close_icon
views-count6520 դիտում article-date 19:14 15-11-2017

Թեհրանի դեմ ամերիկյան դատարանների որոշումները իրավաբանորեն հիմնավորված չեն. Իրանի ԱԳ նախարարը դժգոհություն է հայտնել

Իրանի իշխանությունների դեմ ամերիկյան դատարանների առաջադրած մեղադրանքներն արդարացված չեն և չունեն իրավաբանական հիմնավորում, այդ իսկ պատճառով Թեհրանը կարողացել է այլ երկրներում, բացի Կանադայից, դրանց իրագործումը կանխել, հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը, փոխանցում է IRNA գործակալությունը։ Հայտարարությունը նա արել է այսօր Իրանի խորհրդարանում կայացած բաց նիստում, որտեղ քննարկվել են հակաիրանական պատժամիջոցները, միջազգային դատարաններում Իրանի դեմ ներկայացված հայցերը։ Զարիֆի խոսքով՝ Միացյալ Նահանգներին, այնուամենայնիվ, հաջողվել է մինչև հիմա պարտադրել Իրանին վճարել շուրջ 60 միլիարդ դոլար։

Նմանատիպ նյութեր