211652_close_icon
views-count6103 դիտում article-date 18:17 15-11-2017

Մարադոնան հայտարարել է, որ ցանկանում գլխավոր Արգենտինայի հավաքականը

Լեգենդար ֆուտբոլիստ, Արգենտինայի հավաքականի նախկին մարզիչ Դիեգո Մարադոնան հայտարարել է երկրի ազգային թիմը նորից գլխավորելու մտադրության մասին: Մարադոնան այդ հայտարարությունն արել է Կրասնոդարում Խորխե Սամպաոլիի գլխավորությամբ Արգենտինայի պարտությունից հետո՝ Նիգերիայի հետ ընկերական խաղում (2:4): «Եկեք եզրակացություն անենք: Ո՞վ է ամենաշատ հաղթանակները տարել: Ես բարկանում եմ, քանի որ տղաները կորցնում են հեղինակությունը: Բայց նրանք մեղավոր չեն: Ես ցանկանում եմ վերադառնալ», ասել է Մարադոնան: 57-ամյա Մարադոնան հրապարակել է աղյուսակ՝ Արգենտինայի հավաքականի մարզիչների արդյունքներով, որտեղ նա հաղթանակների լավագույն ցուցանիշն ունի՝ 75%: Նշենք, որ Մարադոնան Արգենտինայի հավաքականը գլխավորել է 2008-2010 թվականներին: Նրա գլխավորությամբ թիմը 2010թ. աշխարհի առաջնությունում հասել է մինչև 1/4 եզրափակիչ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր