211652_close_icon
views-count2707 դիտում article-date 19:01 15-11-2017

Էդուարդ Շարմազանովը հանդիպել է մի խումբ դասախոսների և ուսանողների հետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը նոյեմբերի 15-ին հանդիպել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի եւ «Ուրարտու» համալսարանի հոգեբանության եւ հեռուստալրագրության ֆակուլտետի դասախոսների ու ուսանողների հետ: Ողջունելով հյուրերին խորհրդարանում՝ Էդուարդ Շարմազանովը կարեւորել է ուսանողների հետ հանդիպման այս ձեւաչափը, որով հնարավորություն է ընձեռվում տեղեկանալ նոր սերնդի ներկայացուցիչներին հուզող հարցերին ու տալ սպառիչ պատասխաններ: Պարոն Շարմազանովը ներկայացրել է օրենսդիր մարմնի աշխատանքը, անդրադարձել այժմ խորհրդարանում քննարկվող «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծին: Հանդիպումն այնուհետեւ ընթացել է հարցուպատասխանի շրջանակում, որի ընթացքում քննարկվել են ուսանողներին մտահոգող տարաբնույթ հարցեր, որոնք առնչվում էին կրթությանը, աշխատաշուկայի պահանջներին, արտագաղթին, այսօր երկրորդ ընթերցմամբ ընդունված «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծին: ՀՀ ԱԺ փոխնախագահը, պատասխանելով ուսանողների հարցերին, նշել է, որ այսօր կրթությունը մեր երկրում ավելի բարձր մակարդակի վրա է, քան խորհրդային տարիներին է եղել, քանի որ տեղեկատվական հոսքերն առավել շատ են: Ի պատասխան աշխատաշուկային ու արտագաղթին վերաբերող ուսանողների մտահոգությանը՝ Էդուարդ Շարմազանովը հորդորել է լավ սովորել եւ լինել մրցունակ, սիրել հայրենիքը եւ չհիասթափվել ոչնչից: «Հաջողության հասնելու համար ձգտում է պետք, եւ յուրաքանչյուր մարդ ինքն է իր կյանքի դարբինը»,-ասել է Էդուարդ Շարմազանովը: Այցելուները շրջել են խորհրդարանի շենքում, հետեւել նիստերի աշխատանքին: Հանդիպումն ավարտվել է ավանդական համատեղ լուսանկարով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր