211652_close_icon
views-count5634 դիտում article-date 17:28 15-11-2017

Ազատ ոճի ըմբշամարտի ազգային հավաքականը միջազգային մրցաշարի կմասնակցի

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականը նոյեմբերի 16-ին կմեկնի Վլադիկավկազ՝ մասնակցելու «Ալաններ» միջազգային մրցաշարին: Մեր թիմը Ռուսաստանում հանդես կգա ընդլայնված կազմով՝ երկրորդ մարզիչ Էդգար Ենոքյանի գլխավորությամբ: Հավաքականում ընդգրկվել են՝ Մխիթար Գրիգորյանը, Գարիկ Բարսեղյանը (երկուսն էլ՝ 57 կգ քաշային կարգ), Վաղինակ Մաթևոսյանը (61 կգ), Վալոդյա Ֆրանգուլյանը (65 կգ), Վարուժան Կոջոյանը (74 կգ), Սարգիս Հովսեփյանը, Հովհաննես Մխիթարյանը (երկուսն էլ՝ 86 կգ), Շամիր Աթյանն ու Գևորգի Կետոևը (երկուսն էլ՝ 97 կգ): Թիմի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասաց, որ այս անգամ հնարավորություն են տվել նաև երիտասարդներին: Սա ընթացիկ մրցաշրջանում վերջին միջազգային մրցաշարը կլինի ազգային հավաքականի համար: Կուրղինյանը տեղեկացրեց, որ դեկտեմբերի 24-26-ը կկայանա Գնել Մեջլումյանի անվան հուշամրցաշարը: Այդ արդյունքներով կձևավորվի Հայաստանի ազգային հավաքականը, որը կպատրաստվի 2018 թվականի կարևորագույն առաջնություններին:

Նմանատիպ նյութեր