211652_close_icon
views-count5704 դիտում article-date 16:44 15-11-2017

Ավստրալիայի հավաքականը դուրս եկավ ԱԱ-2018. ՏԵՍԱՆՅՈՒԹ

2018թ. աշխարհի առաջնության անցումային փուլի պատասխան խաղում Ավստրալիայի հավաքականը սեփական հարկի տակ 3:1 հաշվով հաղթեց Հոնդուրասի թիմին: Հեթ-տրիկի հեղինակ դարձավ «Ասթոն Վիլայի» հարձակվող Եդինակը: Առաջին հանդիպումն ավարտվել էր 0:0, և այսպիսով, ավստրալիացիները երկու խաղի արդյունքով 2018թ. Ռուսաստանում կայանալիք աշխարհի առաջնության ուղեգիր նվաճեցին: Ավստրալիան դարձավ 31-րդ թիմը, որը կմասնակցի ԱԱ-2018-ին: Վերջին ուղեգիրը կորոշվի Պերուի և Նոր Զելանդիայի հավաքականների միջև մրցավեճում: Առաջին խաղն ավարտվել էր 0:0: Երկրորդ հանդիպումը կկայանա Պերույում՝ ուշ գիշեր:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր