211652_close_icon
views-count19626 դիտում article-date 10:37 15-11-2017

Տարկետումը վերացվեց. Ազգային ժողովն ընդունեց աղմկահարույց օրինագիծը

Ազգային ժողովն այսօր՝ նոյեմբերի 15-ին, 2-րդ ընթերցմամբ ընդունեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը: Նախագծին կողմ է քվեարկել 86 պատգամավոր, դեմ՝ ընդամենը 6 պատգամավոր: Դեմ էր միայն «Ելք» խմբակցությունը: [url=https://shamshyan.com/hy/article/2017/11/14/1082238/]Հիշեցնենք,[/url] որ Տարկետման իրավունքի վերացման դեմ պայքարող ուսանողներից Լևոնը, ով իր 4 ընկերների հետ հացադուլ է հայտարարել, երեկ՝ նոյեմբերի 14-ին, վատացել էր և բուժօգնություն ստացել: Հացադուլավորներից Դավիթ Պետրոսյանը նշել էր, որ ի սկզբանե պայմանավորվածություն է եղել, որ եթե ինչ-որ մեկն իրեն վատ է զգում, պետք է դուրս գա լսարանից և բուժօգնություն ստանա: [url=https://shamshyan.com/hy/article/2017/11/14/1082183/]Նշենք[/url] նաև, որ Տարկետման իրավունքը սահմանափակելու դեմ արդեն մեկ շաբաթ դասադուլ հայտարարած ուսանողներից 5-ը հացադուլ էին հայտարարել:

Նմանատիպ նյութեր