211652_close_icon
views-count36290 դիտում article-date 10:19 15-11-2017

Եթե նրանք գողականներ են, ուրեմն ես կասմանավտ եմ. «Արմավիր» ՔԿՀ-ի պետ. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. ««Արմավիր» ՔԿՀ-ի պետ Տիգրան Նավասարդյանը բացառում է, որ «Արմավիր» ՔԿՀ-ում արտոնյալ պայմաններում գտնվող դատապարտյալներ կան. «Եթե մի մասնաշենքում պատիժ են կրում և իրավապահ համակարգի նախկին աշխատակիցներ, և սովորական քրեական գործերով դատապարտված անձինք, և ցմահ դատապարտյալներ, պրոբլեմատիկ դատապարտյալներ, և եթե նրանք գողական են, ուրեմն ես կասմանավտ եմ: ՔԿՀ-ն կենդանի աշխատող օրգանիզմ է: Կալանավորն առավոտյան գնում է դատարան, դատարանում վճիռ է լինում, և նա արդեն երեկոյան տեղափոխվում է այլ խուց: Սա ամենօրյա պրոցես է: Ոչ մի արտառոց բան տեղի չի ունեցել»,- «Ժամանակ»-ին ասաց ՔԿՀ պետը՝ արձագանքելով մամուլի հրապարակումներին, թե «Արմավիր» ՔԿՀ ղեկավարությունը որոշել է «գողականների» համար հատուկ շենք հատկացնել»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր