211652_close_icon
views-count5179 դիտում article-date 10:01 15-11-2017

Մոսկովյան կանգառ եվրոպական երթից առաջ. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Նոյեմբերի 24-ին Ռուսաստանը չի խոչընդոտելու Հայաստան-Եվրամիություն համաձայնագրի ստորագրմանն ու այս անգամ, կարծես թե, գործընթացի հիմնական ռիսկերը պայմանավորված չեն ռուսական գործոնով: Սրանով հանդերձ` Պուտինի համար խիստ սկզբունքային է, որ Բրյուսել տանող Սերժ Սարգսյանի ճանապարհն անցնի Մոսկվայով: Պուտինի համար խիստ էական է Բրյուսելին հասկացնել, որ Հայաստանի անգամ եվրոպական քաղաքականությունը, ձգտումները վերահսկվում, ուղղորդվում են Մոսկվայի կողմից: Իհարկե, այս համատեքստը էապես նվազեցնում է Հայաստանի սուբյեկտությունը` նույնիսկ Բրյուսելին հուշելով Հայաստանի հետ կապված հարցերում առաջնային համարել Մոսկվայի կարծիքը: Սակայն սա է այսօրվա իրականությունը և պատահական չէ, որ Հայաստանի իշխանության ներկայացուցիչները հետևողականորեն պնդում են, որ պետք չէ եվրաինտեգրումը հակադրել հայ-ռուսական հարաբերություններին, այլ խոսքով` դիտարկել ապագաղութացման համատեքստում: Մոսկվան ամեն ինչ արել է Հայաստան-Եվրամիություն համաձայնագրի քաղաքական նշանակությունը նսեմացնելու համար և, մեծ հաշվով, դա նրան հաջողվել է Հայաստանի իշխանության վախվորած քաղաքականության հետևանքով: Իհարկե, Պուտին-Սարգսյան վաղվա հանդիպման օրակարգը ավելի տարողունակ է, եթե հաշվի առնենք, որ հաջորդում է Պուտին-Էրդողան հանդիպմանը և նախորդում է Սերգեյ Լավրովի տարածաշրջանային այցին: Մյուս կողմից` երեկ ռուսաստանահայ բիզնեսը հայտարարել է Հայաստանում մեկ միլիարդ դոլար ներդրում անելու պատրաստակամության մասին, ինչը չէր կարող տեղի ունենալ առանց Ռուսաստանի բարձր իշխանության գիտության, ըստ այդմ` Պուտինն ու Սարգսյանը կքննարկեն նաև հարցերի շրջանակ, որը վերաբերում է 2018-ի համատեքստին: Այնուամենայնիվ, վաղը մեկնարկում է Սերժ Սարգսյանի եվրոպական երթը, որն անցնում է Մոսկվայով»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր