211652_close_icon
views-count10883 դիտում article-date 09:21 15-11-2017

«Ծառուկյան» դաշինքը պատերազմ հայտարարեց կառավարությանը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ծառուկյան» դաշինքը երեկ պաշտոնապես պատերազմ հայտարարեց Կարեն Կարապետյանի կառավարությանը: Պատերազմի հայտարարման ֆորմալ առիթը «Առինջ մոլի» առևտրականների բողոքն է: Այսօրվանից խորհրդարանում սկսվում է 2018թ. բյուջեի նախագծի քննարկումը, և կարելի է չկասկածել, որ «Ծառուկյան» դաշինքը շարունակելու է գրոհը, որը կավարտվի բյուջեի նախագծի դեմ քվեարկությամբ: Որովհետև եթե կառավարությունը սպառել է իրեն, ապա այդ կառավարությունից պետք է ազատվել հնարավորինս շուտ, և ոչ թե թույլ տալ, որ նա շարունակի գործել նաև 2018թ.: Հետաքրքիրն այն է, որ ՀՀԿ-ականները որևէ կերպ չփորձեցին պաշտպանել կառավարությանը»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր