211652_close_icon
views-count12271 դիտում article-date 23:39 14-11-2017

Բաց նամակ ՀՀ Նախագահին, Ազգային ժողովին, Կառավարությանը

Մի խումբ գիտաշխատողներ և դասախոսներ, մտահոգված լինելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծի ընդունման դեպքում կրթության և գիտության ոլորտին սպառնացող ծանր հետևանքներով, գրել են բաց նամակ ՀՀ Նախագահին, Ազգային ժողովին, Կառավարությանը։ Նամակը ստորագրել են ավելին քան 120 գիտաշխատողներ և դասախոսներ։ Մտահոգված լինելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծի ընդունման դեպքում կրթության և գիտության ոլորտին սպառնացող ծանր հետևանքներով և կիսելով «Հանուն Գիտության Զարգացման» նախաձեռնության մտահոգությունները՝ ստորև նշված գիտաշխատողներս և դասախոսներս առաջարկում ենք. 1. Օրենքի նախագծում ամրագրել դրույթ, որի համաձայն Կրթության և գիտության նախարարությունը պետք է կազմակերպի ամենամյա հիմնավոր հետազոտություն՝ յուրաքանյուր ոլորտում բակալավրի, մագիստրոսի և ասպիրանտի կրթական աստիճաններում նպատակային տարկետման համար անհրաժեշտ տեղերի նվազագույն թվերը սահմանելու և դրանք Պաշտպանության նախարարությանը ներկայացնելու նպատակով: Հատկացված տարկետման տեղերի համար Կառավարությունը պետք է սահմանի չափանիշներ, որոնց բավարարելն անհրաժեշտ պայման պետք է լինի տարկետման իրավունք ստանալու համար (օրինակ՝ մագիստրատուրա ընդունվելիս տարկետման իրավունք չի կարող ստանալ այն դիմորդը, ում բակալավրիատի ՄՈԳ-ը ցածր է 18-ից)։ Նմանապես, անհրաժեշտ է սահմանել հստակ չափորոշիչներ, որոնք կկարգավորեն թեկնածուի գիտական աստիճան ունեցողներին պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու կարգը՝ կապված նրանց գիտա-մանկավարժական մասնագիտական գործունեության հետ (օրինակ՝ պաշտպանությունից հետո կամ սահմանված ժամանակահատվածի ընթացքում պետք է տպագրել որոշակի քանակով գիտական հոդվածներ կամ սահմանված ժամանակահատվածում իրականացնել մանկավարժական գործունեություն)։ 2. Ձևավորել այնպիսի համակարգ, որտեղ ՊՆ-ն և գիտական հաստատությունները շահագրգռված կլինեն համաձայնության գալ համատեղ հետազոտական նախագծերի շուրջ և այդ նախագծերում կներգրավեն բակալավրիատի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի՝ տարկետում չունեցող շրջանավարտներին: Այն դեպքում, երբ ՊՆ-ն չի կարողանա ապահովել այս կատեգորիայի՝ ուսման հաջորդ փուլ ընդունված ուսանողների գիտելիքների նպատակային կիրառումը ծառայության ընթացքում, ՊՆ-ն կպարտավորվի առաջարկել այնպիսի ծառայություն, որի ընթացքում ուսանողները կկարողանան շարունակել մագիստրոսական և ասպիրանտական կրթությունը բուհերում և գիտական հաստատություններում: Սա կշահագրգռի ՊՆ-ին հնարավորին կարճ ժամկետներում պայմաններ ստեղծել ուսանողների գիտելիքները նպատակային կիրառելու համար: Հիմնվելով մեր մասնագիտական փորձառությանը, վստահեցնում ենք ձեզ, որ առանց վերոնշյալ փոփոխությունների, կրթության և գիտության ոլորտը կկրի անդառնալի կորուստներ։ Վերջում գիտաշխատողներն ու դասախոսները ներկայացրել են ՀՀ նախագահին, Ազգային ժողովին և Կառավարությանը ուղղված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկություններով բաց նամակի թվով 120 ստորագրությունները: 1. Հրանտ Խաչատրյան ֆ.մ.գ.թ. Երևան Էն, ԵՊՀ 2. Հայկ Զաքարյան ֆ.մ.գ.թ. ԵՊՀ 3. Կարեն Քեռյան ֆ.մ.գ.թ. ԵՊՀ, ՀԱՀ 4. Միքայել Պողոսյան ֆ.մ.գ.թ., դոցենտ, ամբիոնի վարիչ ԵՊՀ, ՀԱՀ 5. Հայկ Ներսիսյան Ֆ.մ.գ.թ., ամբիոնի վարիչ ՀԱՀ 6. Պետրոս Պետրոսյան ֆ.մ.գ.թ., դոցենտ ԵՊՀ, ԳԱԱ ԻԱՊԻ 7. Հովակիմ Զաքարյան կ.գ.թ. ԳԱԱ ՄԿԻ 8. Լիլիթ Ներսիսյան կ.գ.թ. ԳԱԱ ՄԿԻ 9. Դավիթ Հարությունյան ֆ.մ.գ.թ. UCSB 10. Մարատ Յավրումյան գ․թ․ , դոցենտ, ԵՊՀ 11. Վահագն Սաղաթելյան ֆ.մ.գ.թ. ԵՊՀ 12. Ավետիք Առաքելյան ֆ.մ.գ.թ. ԳԱԱ ՄԻ 13. Արսեն Հովասափյան տ.գ.թ. 14. Հրայր Ազիզբեկյան ֆ.մ.գ.թ. ԳԱԱ ՖՀԻ, ԵՊՀ 15. Սմբատ Գոգյան ֆ.մ.գ.թ. ԳԱԱ ՄԻ 16. Ռաֆայել Պետրոսյան գ․դ․, ֆ.մ.գ.թ. University of Alberta 17. Սևակ Սարգսյան ֆ.մ.գ.թ. ԵՊՀ 18. Հակոբ Ավետիսյան ֆ.մ.գ.թ. ԳԱԱ ՖՀԻ 19. Ավետիք Փահլևանյան ֆ.մ.գ.թ. ԳԱԱ ՄԻ 20. Արթուր Պետրոսյան ֆ.մ.գ.թ., դեպարտամենտի վարիչ ՀԱՀ 21. Հաբեթ Մադոյան տ․գ․թ․ ՀԱՀ 22. Քնարիկ Գևորգյան դասախոս ՀԱՀ 23. Եվգենի Մամասախլիսով ֆ.մ.գ.դ. ԵՊՀ 24. Մարտուն Կարապետյան տ․գ․թ ՀԱՀ 25. Արամ Հակոբյան ֆ.մ.գ.թ., դոցենտ ԵՊՀ 26. Նարեկ Մելքոնյան տ.գ.թ. ԵՊՀ 27. Արտակ Համբարյան տ․գ․թ․ ՀԱՀ 28. Գուրգեն Խաչատրյան ԳԱԱ Ակադեմիկոս ՀԱՀ 29. Սուրեն Խաչատրյան ֆ․մ․գ․թ․ ՀԱՀ 30. Սարգիս Զեյթունյան Ամբիոնի վարիչ ՀԱՀ 31. Արամ Հաջյան տ․գ․թ․ Դեկան ՀԱՀ 32. Արթուր Կոբելյան ֆ.մ.գ.թ. ԵՊՀ 33. Գագիկ Միքայելյան ֆ.մ.գ.թ., դոցենտ ԵՊՀ 34. Արթուր Սահակյան ԳԱԱ թղթ․ անդամ, դեկան ԵՊՀ 35. Ռոբերտ Չիթչյան ֆ.մ.գ.թ., դոցենտ ԵՊՀ 36. Լիանա Բարսեղյան բ․գ․թ․, դոցենտ ԵՊՀ 37. Թամարա Մանուկյան դասախոս ԵՊՀ 38. Մարինե Ոսկանյան դասախոս ԵՊՀ 39. Սպարտակ Ռաֆայելյան ֆ.մ.գ.թ., դոցենտ ԵՊՀ 40. Հրաչիկ Հայրապետյան ֆ.մ.գ.դ., ամբիոնի վարիչ ԵՊՀ 41. Արմեն Քամալյան ֆ.մ.գ.թ., ամբիոնի վարիչ ԵՊՀ 42. Սամվել Ջիլավյան ֆ.մ.գ.թ. ԵՊՀ 43. Առաքել Թասլաքյան ֆ.մ.գ.թ. ԵՊՀ 44. Սերգեյ Դավիդով ֆ.մ.գ.թ. ԵՊՀ 45. Նարինե Միրզախանյան ֆ.մ.գ.թ. ԵՊՀ 46. Հայկ Քամալյան ֆ.մ.գ.թ. ԵՊՀ 47. Յուրի Մովսիսյան Պրոֆ․ ամբիոնի պատվ․ վարիչ ԵՊՀ 48. Մարտին Կարախանյան ֆ.մ.գ.դ. ԵՊՀ 49. Լևոն Գալստյան ֆ.մ.գ.թ. ԵՊՀ 50. Վարուժան Աթաբեկյան Պրոֆ․ ամբիոնի վարիչ ԵՊՀ 51. Տիգրան Հարությունյան ֆ.մ.գ.դ. ԵՊՀ 52. Գրիգորի Կարագուլյան ֆ.մ.գ.դ. ԵՊՀ 53. Սամվել Սարգսյան Պրոֆ․ ամբիոնի վարիչ ԵՊՀ 54. Վիկտոր Օհանյան Պրոֆ․ ամբիոնի պատվ․ վարիչ ԵՊՀ, ՀԱՀ 55. Ասատուր Լալայան ֆ.մ.գ.դ. ԵՊՀ 56. Մերուժան Հարությունյան դասախոս ԵՊՀ 57. Սամվել Մխիթարյան ֆ.մ.գ.թ. ԵՊՀ 58. Լևոն Պետրոսյան ֆ.մ.գ.թ. ԵՊՀ 59. Էլյա Քարաջյան ԵՊՀ 60. Գայանե Ղազարյան Ֆ.մ.գ.թ., դոցենտ ԵՊՀ 61. Լևոն Լևոնյան ֆ.մ.գ.դ. ԵՊՀ 62. Աննա Քոթանջյան ֆ.մ.գ.թ. ԵՊՀ 63. Ալեքսանդր Խաչունց կ․գ․թ․ ԳԱԱ ֆիզիոլոգիայի ինստիտուտ 64. Նարինե Թադևոսյան կ․գ․թ․ ԳԱԱ ֆիզիոլոգիայի ինստիտուտ 65. Անուշ Թումանյան կ․գ․թ․ ԳԱԱ ֆիզիոլոգիայի ինստիտուտ 66. Վերգինե Պապյան կ․գ․դ․ ԳԱԱ ֆիզիոլոգիայի ինստիտուտ 67. Լևոն Մելիքյան բ․գ․թ․ ԿՆՀ․ ֆունկ․ կմ․ 68. Ջոն Սարգսյան կ․գ․դ․ պրոֆ․ ԳԱԱ ֆիզիոլոգիայի ինստիտուտ 69. Միշա Պողոսյան կ․գ․թ․ ԳԱԱ ֆիզիոլոգիայի ինստիտուտ 70. Սերգեյ Նիկողոսյան ֆ․մ․գ․թ ԵրՖԻ 71. Ի․ Ազնաուրյան ֆ․մ․գ․դ ԵրՖԻ 72. Հրաչյա Ասատրյան Ֆ․մ․գ․դ, պրոֆ ԵրՖԻ 73. Սարգիս Թարոյան ֆ․մ․գ․թ ԵրՖԻ 74. Արտյոմ Հովհաննիսյան ֆ․մ․գ․թ ԵրՖԻ 75. Վարդանյան Հայկ տ․գ․թ ԵրՖԻ 76. Ն․ Ակոպով ֆ․մ․գ․դ ԵրՖԻ 77. Ռ․ Մանվելյան ֆ․մ․գ․դ ԵրՖԻ 78. Ա․ Սիրունյան ԳԱԱ թղթ․ անդամ ԵրՖԻ 79. Վ․ Օհանյան ֆ․մ․գ․թ ԵՊՀ 80. Ն․ Իզմաիլյան ֆ․մ․գ․դ ԵրՖԻ 81. Ն․ Անանիկյան ֆ․մ․գ․դ ԵրՖԻ 82. Գոռ Սարգսյան ֆ․մ․գ․դ ԵրՖԻ 83. Լ․ Գևորգյան ֆ․մ․գ․թ ԵրՖԻ 84. Ա․ Սարգսյան ֆ․մ․գ․թ ԵրՖԻ 85. Վ․ Պողոսով ֆ․մ․գ․թ ԵրՖԻ 86. Ա․ Քերոբյան ֆ․մ․գ․թ ԵրՖԻ 87. Կ․ Մարուքյան ֆ․մ․գ․դ ԵրՖԻ 88. Վ․ Հարությունյան ֆ․մ․գ․թ ԵրՖԻ 89. Գայանե Անանյան Ֆ․մ․գ․թ դոցենտ ԵՊՀ 90. Եվա Դալյան ֆ․մ․գ․դ ԵՊՀ 91. Էմիլյա Կարապետյան ֆ․մ․գ․թ ԵՊՀ 92. Գոհար Հովհաննեսյան լաբորանտ ԵՊՀ 93. Ռազմիկ Արամյան լաբորանտ ԵՊՀ 94. Լևոն Ասլանյան պրոֆ ԵՊՀ 95. Անահիտ Բալաբեկյան ֆ․մ․գ․դ ԵՊՀ 96. Վալերի Առաքելյան պրոֆ ԵՊՀ 97. Նարեկ Կարապետյան լաբորանտ Քենդլ 98. Ռաֆիկ Հակոբյան պրոֆ ԵՊՀ 99. Նունե Վարդանյան Ավագ լաբորանտ ԵՊՀ 100. Գոհարիկ Մարգարյան Ավագ լաբորանտ 101. Արթո Վաուն գ․թ․ ՀԱՀ 102. Հուրիկ Ադդարեան Աստ․ պրոֆ․ ՀԱՀ 103. Թալին Ոսկերիչյան Դասախոս ՀԱՀ 104. Սոնա Մնացականյան Դասախոս ՀԱՀ 105. Տաթևիկ Առաքելյան Դասախոս ՀԱՀ 106. Սյուզան Դաղլյան Դասախոս ՀԱՀ 107. Միմի Զարուկյան Դասախոս ՀԱՀ 108. Թալին Գրիգորյան Դասախոս ՀԱՀ 109. Ղուշյան Վահագն Դասախոս ՀԱՀ 110. Սերգեյ Թանթուշյան Դասախոս ՀԱՀ 111. Քնար Խաչատրյան Տ․գ․թ․ ամբիոնի վարիչ ՀԱՀ 112. Ռաֆայել Քամալյան ֆ․մ․գ․դ․ ԳԱԱ ԻԱՊԻ 113. Մհեր Մարտիրոսյան Ֆ․մ․գ․թ․, դոցենտ ԵՊՀ, ՀԱՀ 114․ 114. Տիգրան Հակոբյան ֆ․մ․գ․թ․ Իլլինոյսի համալսարան 115. Հովսեփ Ղազարյան կ․գ․թ․ ԳԱԱ ՄԿԻ 116. Արփի Ստեփանյան ֆ․մ․գ․թ ԳԱԱ ՄԻ, ՀԱՀ 117. Գուրգեն Հակոբյան Ֆ․մ․գ․թ․, դոցենտ ԵՊՀ 118. Արմեն Գյուրջինյան ֆ․մ․գ․թ․ ԳԱԱ ՖԻ 119. Արթուր Հովհաննիսյան Պրոֆ, ամբիոնի վարիչ ԵՊՀ, ՀԱՀ 120. Վահան Ավետիսյան Պրոֆ ԵՊՀ ․ 121. Վահագն Միքաելյան Պրոֆ ԵՊՀ, ՀԱՀ 122. Սոնա Տոնիկյան գ․թ․, դոցենտ ԵՊՀ 123. Կարեն Նավասարդյան Ֆ․մ․գ․թ․, դոցենտ ԵՊՀ, ՀԱՀ 124. Լիանա Բարսեղյան Բ․գ․թ․, դոցենտ ԵՊՀ 125. Եպրաքսյա Իսրայելան Դասախոս ԵՊՀ

Նմանատիպ նյութեր