9480 դիտում
22:37 14-11-2017
Հացադուլ հայտարարած ուսանողներից մեկի վիճակը վատացել է, «Շտապօգնություն» է հրավիրվել ԵՊՀ
Տարկետման իրավունքի վերացման դեմ պայքարող ուսանողներից Լևոնը, որն այսօր առավոտյան իր 4 ընկերների հետ հացադուլ է հայտարարել, քիչ առաջ վատացել է և դուրս գալով ԵՊՀ լսարանից՝ ներկայումս բուժօգնություն է ստանում:
Հացադուլավորներից Դավիթ Պետրոսյանը նշեց, որ ի սկզբանե պայմանավորվածություն է եղել, որ եթե ինչ-որ մեկն իրեն վատ է զգում, պետք է դուրս գա լսարանից և բուժօգնություն ստանա:
«Քիչ առաջ նկատեցինք, որ Լևոնն իրեն վատ է զգում, առաջարկեցինք դուրս գալ, նա էլ համաձայնվեց: Մենք չորսս մեզ շատ լավ ենք զգում, չենք նահանջելու: Մեզ համար շատ վիրավորական է, որ ասում են, թե գնացեք ծառայեք, ինչու եք խուսափում, բայց հիշեցնեմ նորից, որ ես ծառայել եմ, Լևոնը նույնպես ծառայել է, մեզ համար շատ վիրավորական են եղել այդ հայտարարությունները»,- ասաց Դ. Պետրոսյանը:
Նշենք, որ հացադուլ հայտարարած 5 ուսանողները գտնվում են ԵՊՀ լսարաններից մեկում և հրաժարվում են դուրս գալ, մինչև իրենց պահանջները չկատարվեն:
Նմանատիպ նյութեր
12074 դիտում
12:08 14-11-2017
ԵՊՀ լսարաններից մեկում ցուցարար ուսանողներից 5-ը հացադուլ են հայտարարել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
424 դիտում
23:17 22-04-2024
Փաշինյանը պատմամշակութային հուշարձանները պղծելը կամ վնասելը թշնամության դրսևորում է համարում
490 դիտում
23:06 22-04-2024
Հայաստանի վարչապետը գնահատել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների՝ իրենց հայրենիք վերադառնալու հնարավորությունը
427 դիտում
22:54 22-04-2024
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը բրիտանական լրատվամիջոցներին