211652_close_icon
views-count2228 դիտում article-date 21:45 14-11-2017

Օգնում են փրկարարները

Նոյեմբերի 14-ին, ժամը 17:21-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի թիվ 40 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին շտապօգնության ավտոմեքենայից բնակարան բարձրացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները՝ 1934 թ. ծնված Յ. Դ.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն: *** Նոյեմբերի 14-ին, ժամը 14:31-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցի թիվ 48/5 շենքի բնակարաններից մեկի բնակիչը (սահմանափակ շարժունակությամբ) բազմոցից ընկել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները՝ 1939 թ. ծնված Մ. Ա.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն: *** Նոյեմբերի 14-ին, ժամը 04:38-ին ահզանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կիևյան փողոցի թիվ 5 շենքի բնակարաններից մեկի (5-րդ հարկի) վատառողջ և ծանրամարմին բնակչին շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն:

Նմանատիպ նյութեր