211652_close_icon
views-count4310 դիտում article-date 21:06 14-11-2017

ԱԶԲ-ն պատրաստակամ է օժանդակել էներգետիկայի ոլորտի ծրագրերին

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը նոյեմբերի 14-ին հանդիպել է Ասիական զարգացման բանկի մասնավոր հատվածի գործառնական վարչության տնօրենի տեղակալ Քրիստոֆեր Թիենին։ Հանդիպմանը մասնակցել է նաև Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Շեյն Ռոզենթալը։ Քննարկվել են էներգետիկայի բնագավառում բանկի աջակցությամբ իրականացվող ծրագրերը և հետագա համագործակցության հնարավորությունները։ Ողջունելով հյուրերին՝ Աշոտ Մանուկյանը նշել է, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս ԱԶԲ-ի հետ համագործակցությանը։ Ի դեմս բանկի, ունենք ոչ միայն լավ գործընկեր, այլև լավ խորհրդատու։ ԱԶԲ-ի հետ էներգետիկ ոլորտում իրականացվում են համագործակցության տարբեր ծրագրեր։ Ակնկալվում է, որ դրանք կշարունակվեն նաև առաջիկայում։ Ներկայացնելով համակարգում նախատեսվող ծրագրերը՝ նախարարը կարևորվել է բանկի օժանդակությունը ինչպես «Բարձրավոլտ էլկտրական ցանցեր» ընկերության կառավարման արդյունավետության բարձրացման, տեխնիկական վերազինման, այնպես էլ էներգետիկ այլ ծրագրերի իրականացման գործում։ Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար՝ Քրիստոֆեր Թիեն հայտնել է Ասիական զարգացման բանկի պատրաստակամությունը՝ աջակցելու Հայաստանի տնտեսության և էներգետիկայի ոլորտի զարգացման ծրագրերին։ Նա նշել է նաև, որ բանկը հետաքրքրված է ներկայացված ծրագրերով և պատրաստ է դիտարկել ԱԶԲ-ի մասնակցության հնարավորությունները։

Նմանատիպ նյութեր