211652_close_icon
views-count4142 դիտում article-date 20:40 14-11-2017

«Երևան Սիթի Տուր» ավտոբուսով շաքարային դիաբետի միջազգային օրվա կապակցությամբ հերթական զբոսանքն է անցկացվել

Երևանի քաղաքապետարանի «Երևան Սիթի Տուր» քաղաքային պաշտոնական զբոսաշրջային ծրագրով տարվա ընթացքում իրականացվում են բազմապիսի սոցիալական նշանակության նախագծեր: Դրանցից հերթականը կազմակերպվել էր այսօր՝ Շաքարային դիաբետի միջազգային օրվա կապակցությամբ: Քաղաքապետարանի տուրիզմի բաժինը օրվա «Առողջ ապագան մեր իրավունքն է» խորագրի ներքո «Հաղթենք դիաբետը միասին» հիմնադրամի շահառուների համար կազմակերպել է զբոսանք «Երևան Սիթի Տուր» պաշտոնական զբոսաշրջային երթուղով: Նշենք, որ շաքարային դիաբետի միջազգային օրվա նպատակն է կենտրոնացնել համաշխարհային պայքարը այս հիվանդության դեմ, մասնավորապես՝ հանրության ուշադրությունը հրավիրել խնդրին, նպաստել դիաբետի վաղ հայտնաբերմանը և տալ հանրամատչելի հմտություններ՝ խուսափելու դիաբետի հետագա բարդություններից:

Նմանատիպ նյութեր