211652_close_icon
views-count4126 դիտում article-date 16:30 14-11-2017

Գեղարքունիքի մարզպետը ներկայացրել է Ճամբարակ համայնքի նորընտիր ղեկավարին

Այսօր՝ նոյեմբերի 14-ին, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանն աշխատանքային այց է կատարել Ճամբարակ համայնք, որտեղ համայնքի ավագանուն և աշխատակազմին ներկայացրել է խոշորացված Ճամբարակ համայնքի ղեկավար Վազգեն Ադամյանին։ Շնորհավորելով համայնքի նորընտիր ղեկավարին՝ Կ. Բոթոյանը նշել է, որ նախկինում կատարված աշխատանքները բարենպաստ պայմաններ են ստեղծել սեղմ ժամկետներում Ճամբարակում տեսանելի դրական փոփոխություններ արձանագրելու համար, մարզպետը մասնավորապես խոսել է համայնքում մատուցվող ծառայությունների որակի բարձրացուման, հավաքագրումների ցուցանիշների բարելավման և զարգացման իրատեսական ծրագրի կազմման ու այն քայլ առ քայլ կյանքի կոչելու մասին։ Մարզպետը հավելել է նաև, որ Ճամբարակն ունի զարգանալու և օրինակելի համայնք դառնալու բոլոր նախադրյալները, մատնանշելով հարկային արտոնությունների և երիտասարդ համայնքի ղեկավար ունենալու փաստերը, այս գործոնները, ըստ Կ. Բոթոյանի տալիս են լավատես լինելու բոլոր հիմքերը։ Պատասխան խոսքում համայնքի ղեկավար Վ. Ադամյանը շնորհակալություն է հայտնել Կ. Բոթոյանին այցի համար և վստահություն հայտնել, որ համատեղ աշխատանքի արդյունքում ճամբարակցիներն ունենալու են իրենց երազանքների համայնքը, որն օրինակելի կլինի ողջ հանրապետությունում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ընթացիք հարցեր։ [b]Գեղարքունիքի մարզպետարան[/b]

Նմանատիպ նյութեր