211652_close_icon
views-count24706 դիտում article-date 15:40 14-11-2017

Մինչ Արաբկիրի թաղապետը «ընկել է կասկածամտության գիրկը», «Վեոլիա Ջուր»-ը Արամ Խաչատրյան փողոցում վերացնում է մարդաբոյ փոսերը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Այսօր՝ նոյեմբերի 14-ին, «Վեոլիա Ջուր» ընկերության ներկայացուցիչները Արաբկիր վարչական շրջանի Արամ Խաչատրյան 21 շենքի դիմաց վերացրեցին վթարված դիտահորի հետևանքով տևական ժամանակ առաջացած խոտանը: Երբ այդ մասին բարձրաձայնել էինք, Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմից նեղսրտել էին՝ արդարանալով, թե դրա պատասխանատուն մենք չենք, մինչդեռ մայրաքաղաքի որոշ վարչական շրջաններում, երբ նմանատիպ խնդիրներ ենք բարձրաձայնում, վարչական շրջանի ղեկավարների աշխատակազմից պատրաստակամություն են հայտնում, որ խնդիրը իրենց միջամտության արդյունքում կկարգավորվի, ինչը և արվում է, սակայն Արաբկիր վարչական շրջանում պատկերն այլ է. կարծես թաղապետը «տառապում է կասկածամտությամբ», մտածում է՝ երբ իր վարչական շրջանում թերությունների մասին բարձրաձայնում ենք, ուրեմն պատվեր ենք կատարում: Այստեղ են ասում՝ «Պարոն թաղապետ, կանգնիր, իջնող կա», մինչդեռ «Վեոլիա Ջուր»-ը այսօր վերացրեց ոչ միայն այդ խնդիրը, այլ նաև Արամ Խաչատրյան փողոցում կատարեց փոսալցման աշխատանքներ: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2017/09/14/1077318/]ավելի վաղ[/url] հայտնել էր ֆոտոլրագրողը, սեպտեմբերի 14-ին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել էր վարչական շրջանների ղեկավարներին, որպեսզի պատասխանատուները հետամուտ լինեին, որպեսզի իրենց վարչական շրջաններում ճանապարհային անվտանգության համար ցանկացած խոչընդոտ կարճ ժամանակում վերացվի, մինչդեռ արդեն 1 ամսից ավելի էր, Արաբկիր վարչական շրջանի Արամ Խաչատրյան փողոցում «մահամերձ վիճակում գտնվող» դիտահորը մի իսկական պատուհաս էր դարձել վարորդների համար։ Հուսով էինք, որ Երևանի քաղաքապետարանն ու Արաբկիր վարչական շրջանի պատասխանատուներն օպերատիվորեն կարձագանքեին հրապարակմանը և կձեռնարկեին անհրաժեշտ գործողություններ՝ թերությունը կարճ ժամանակում շտկելու ուղղությամբ, հակառակ դեպքում վթարներն անխուսափելի են, մանավանդ գիշերային ժամերին։ Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր