211652_close_icon
views-count12830 դիտում article-date 13:00 14-11-2017

Մոսկվայի կենտրոնում «կովկասյան դիմագծերով» տղամարդիկ ավազակային հարձակում են իրականացրել

Մոսկվայի կենտրոնում «կովկասյան դիմագծերով» 4 տղամարդ ներխուժել են «Մու-Մու» սրճարան և կրակ բացել: Այս մասին հայտնում է News.rambler-ը: Աղբյուրի տեղեկություններով՝ տեղի ունեցածը ավազակային հարձակում է, որը իրականացվել է Մոսկվայի Նովոսլոբոդսկայա փողոցում գտնվող սրճարանում: Իրավապահ մարմինների աղբյորը նշում է, որ «կովկասյան դիմագծերով» 4 տղամարդ սպառնացել են սրճարանի աշխատակիցներին, կրակ բացել և հափշտակել այնտեղ եղած գումարը: Ըստ «Москва» գործակալության տվյալների՝ տղամարդիկ փախուստի են դիմել Mitsubishi և Infiniti մակնիշի ավտոմեքենաներով: Ոստիկանությունը օպերատիվ –հետախուզական գործողություններ է իրականացնում՝ նրանց հայտնաբերելու ուղղությամբ:

Նմանատիպ նյութեր