211652_close_icon
views-count44142 դիտում article-date 01:55 14-11-2017

Ողբերգություն «Սան-Սիրոյում». աշխարհի առաջնությունը կանցնի առանց Իտալիայի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սենսացիոն, կարելի է ասել, պատմական ելք ունեցավ 2018թ. Աշխարհի առաջնության անցումային փուլի Իտալիա-Շվեդիա մրցավեճը: Առաջին խաղում Շվեդիան 1:0 հաշվով հաղթանակ էր տարել: Պատասխան խաղում, որը կայացավ Միլանի «Սան-Սիրո» մարզադաշտում, իտալացիներն այդպես էլ չկարողացան գոնե մեկ անգամ գրավել շվեդների դարպասը՝ 0:0 և սենսացիոն կերպով բաց կթողնեն 2018թ. աշխարհի առաջնությունը, որը կայանալու է Ռուսաստանում: Սա իսկական ողբերգություն է ֆուտբոլային գերտերություն համարվող, աշխարհի քառակի չեմպիոն Իտալիայի համար: Պետք է արժանին մատուցել շվեդներին, որոնք ամբողջ խաղը բավական գրագետ անցկացրեցին և իտալացիները գործնականում մեկ-երկու պահ ընդամենը ունեցան: Իտալիայի հավաքականը վերջին 60 տարվա ընթացքում առաջին անգամ չի մասնակցի աշխարհի առաջնությանը: Բացի այդ, իտալացիների լեգենդար դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնին չհաջողվեց ֆուտբոլի պատմության մեջ բացառիկ ռեկորդ սահմանել՝ վեցերորդ անգամ մասնակցելով աշխարհի առաջնությունների եզրափակիչ փուլերին: [b]Աշխարհի առաջնություն, անցումային փուլ, պատասխան հանդիպում [/b] Իտալիա-Շվեդիա՝ 0:0 (0:1)
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր