211652_close_icon
views-count4888 դիտում article-date 23:15 13-11-2017

Եվրախորհրդարանի 7 պատգամավորների մուտքն Իսրայել արգելվել է. Haaretz

Իսրայելական իշխանություններն արգելել են ԵՄ 7 խորհրդարանականների այցելել Իսրայել։ Այդ մասին հաղորդում է իսրայելական Haaretz թերթը։ Ըստ թերթի՝ պատճառը եղել է այն, որ եվրապատգամավորները մտադրվել էին այցելել բանտը, որտեղ պահվում է FATH-ի առաջնորդներից Մարվան Բարղութին։ Այդ կապակցությամբ Իսրայելի ՆԳ նախարար Արիե Դերին և ներքին անվտանգության նախարար հայտարարել են, որ Բարղութին Իսրայելի կողմից ահաբեկիչ է ճանաչված՝ պղեստինցիներին աջակցելու համար։ 20 անդամներից բաղկացած պատվիրակությունից միայն 13-ը այժմ կարող են այցելել Իսրայելի տարածք։ «Մենք մուտքի թույլտվություն չենք տալիս նրանց, ովքեր ակտիվորեն կոչ են անում վնաս հասցնել իսրայելական պետությանը, հատկապես նրանց, ովքեր հանդիպում են պահանջում Մարվանի Բարղութիի հետ»,-ընդգծել է Դերին։ Նշենք, որ Բարղութին ցմահ ազատազրկման է դատապարտված։

Նմանատիպ նյութեր