211652_close_icon
views-count15533 դիտում article-date 21:44 13-11-2017

Իրանաիրաքյան սահմանին գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանում. ՀՀ ԱԻՆ

ՀՀ ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ ժամը 18:20-ին կապ է հաստատվել Իրանում Հայաստանի Հանրապետության հյուպատոսի 3-րդ քարտուղարի հետ, ով հաղորդեց, որ ավերածություններ հիմնականում առկա են Սալաս Բաբաջանի, Սարփոլ Զահաբ քաղաքներում և Օզգոլեում: Հիշեցնենք, որ սույն թվականի նոյեմբերի 12-ին, տեղական ժամանակով ժամը 22:18-ին (Գրինվիչի ժամանակով` 18:18-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 34.750 և արևելյան երկայնության 45.920 աշխարհագրական կոորդինատներով (Իրան-Իրաք, Սարպոլ-է Զահաբ քաղաքից 33 կմ հյուսիս), օջախի 20 կմ խորությամբ, 7.2 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 9-10 բալ: Երկրաշարժը զգացվել է ՀՀ հարավային և կենտրոնական հատվածում՝ 3 բալ ուժգնությամբ: Երկրաշարժին հաջորդել է 4.5-ից 5.0 մագնիտուդով չորս հետցնցում:

Նմանատիպ նյութեր