211652_close_icon
views-count4417 դիտում article-date 22:10 13-11-2017

Գերմանիան հրաժարվել է այսպես կոչված, եվրոպական հարկից

Գերմանիան մերժել է Եվրամիության բյուջեն կրկնապատկելու մասին Եվրախորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանիի առաջարկությունը, որը նա անվանել է «եվրոպական հարկ», հաղորդում է DW-ն։ «Մեզ համար այդ թեման ոչ մի կերպ օրակարգում ընդգրկված չի կարող լինել»,-ասել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆֆեն Զայբերտը։ Նա հավելել է, որ Բեռլինը գործող համակարգն արդյունավետ է համարում և ավելի լավ կլինի, որպեսզի առավել ուշադրություն դարձվի ԵՄ-ի ծախսերին։

Նմանատիպ նյութեր