211652_close_icon
views-count23869 դիտում article-date 20:51 13-11-2017

Երեխան հորն ասում է. «Քար կտաշեմ, կաշխատեմ». ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայկական ավանդական ընտանիքներում, երբ տղա երեխա է ծնվում, ամենից շատ ուրախանում են հայրերը. ծնունդից հետո անհամբեր սպասում են ատամհատիկին, կնունքին, թե երբ են տղային ճանապարհելու դպրոց, ինստիտուտ, հետո՝ բանակ, իսկ հետո էլ անհամբերությամբ սպասում են, թե երբ է տղան «սպիտակ ձիով» իր ընտրյալին բերելու տուն։ Հայրերի մեծ մասն էլ տղայի՝ դեռ մանուկ հասակից փորձում են որոշել, թե ինչ բնագավառում է ցանկանում աշխատել տղան։ Վերջին ժամանակներս հայ ընտանիքներում մեծ թիվ է կազմում այն երեխաների կարծիքը, ովքեր գերադասում են դառնալ օլիգարխ, դեպուտատ, նախարար, սակայն մեծ թիվ են կազմում նաև այն երեխաները, որոնց ծնողները հող-հայրենիքը պահողներ են։ Հանուն հայրենիքի՝ պատրաստ են իրենց կյանքը տալ, նրանց արյունով հոսում է հայրենիքի կարոտը, հայրենիքի վեհ գաղափարը։ Նմանատիպ ծնողների երեխաները ուզում են դառնալ զինվոր, մշակ, քարտաշ, մի խոսքով՝ կյանքում իրենց հացը արդար եղանակով վաստակողներ։ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացնում է հոր և որդու զրույցը՝ իրենց ապագա ծրագրերի հետ կապված։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր