211652_close_icon
views-count6495 դիտում article-date 19:05 13-11-2017

Էրդողանը ՌԴ-ին ու ԱՄՆ-ին կոչ է արել դուրս բերել զորքերը Սիրիայից և «կենտրոնանալ խնդրի լուծման վրա»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել Մոսկվային ու Վաշինգտոնին Սիրիայի տարածքից դուրս բերել զորքը և «կենտրոնանալ ճգնաժամի լուծման վրա», հաղորդում է Ria Novosti-ն։ Նրա խոսքով՝ Սիրիայի հյուսիսում ԱՄՆ-ն ունի 5 ռազմաբազա, և ևս 8-ը՝ երկրի այլ հատվածներում, ունի սպառազինություն, 5 ռազմաբազա էլ ունի Ռուսաստանը։ Նշենք, որ ավելի վաղ ՌԴ ԱԳ փոխնախարար Օլեգ Սիրոմոլոտովը ասել էր, որ ԻՊ-ի դեմ հաղթանակ տանելու դեպքում ռուսական զորքի դուրսբերումը Սիրիայի տարածքից կախված է լինելու նրանից, թե ինչպիսի իրավիճակ է տիրելու այդ երկրում, սակայն անկախ ամեն ինչից, «Խմեյմիմ» ավիաբազան և Տարտուսում տեղակայված նյութատեխնիկական ապահովման կետը մնալու են։

Նմանատիպ նյութեր