211652_close_icon
views-count5703 դիտում article-date 18:39 13-11-2017

ԱՄՆ-ի գիշերային ակումբներից մեկում կրակոցներ են հնչել. կան զոհեր և վիրավորներ

ԱՄՆ-ի Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաքում գործող գիշերային ակումբներից մեկում կրակոցներ են հնչել, ինչի հետևանքով զոհվել է 2 մարդ, ևս 2 հոգի վիրավորվել է, հաղորդում է Ria Novosti-ն։ Տեղի ոստիկանության տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել Underground Atlanta ակումբում։ Վիճաբանություն է սկսվել, որի ժամանակ էլ վեճի մասնակիցներից մեկը հանել է ատրճանակը և կրակել իր հետ վիճաբանողների վրա։ Նրանցից մեկը տեղում է մահացել, մյուսը՝ հիվանդանոցում։ Հանցագործին հաջողվել է փախուստի դիմել, ոստիկանությունը որոնողական աշխատանքներ է տանում։

Նմանատիպ նյութեր