211652_close_icon
views-count4932 դիտում article-date 18:52 13-11-2017

Արցախում ամուսնությունների թիվն աճել է

Ընթացիկ տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին Արցախում գրանցվել է 771 ամուսնություն: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցին տեղեկացրել են ԱՀ արդարադատության նախարարության ՔԿԱԳ և նոտարիատի գործակալության կենտրոնական մարմնից՝ հավելելով, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ամուսնությունների թիվն աճել է 51-ով, կամ ավելի քան 7 տոկոսով: Ամենաշատ ամուսնությունները գրանցվել են Ստեփանակերտում՝ 321, նախորդ տարվա 275-ի փոխարեն, իսկ շրջաններից՝ Մարտակերտում՝ 109, 2016 թվականի նույն ժամանակահատվածի՝ 83-ի դիմաց: [url=https://artsakhpress.am/arm/news/75945/arcakhum-amusnutyunneri-tivn-atchel-e.html]Artsakhpress.am[/url]

Նմանատիպ նյութեր