211652_close_icon
views-count37264 դիտում article-date 16:12 13-11-2017

Տարածաշրջանում ամենաերկարը համարվող Արաբկիրի զիփլայնով անցավ առաջին երեխան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Նոյեմբերի 12-ից 8-ամյա Մարինա Բաղդյանի անունը կնշվի Երևանի պատմության էջերում՝ որպես տարածաշրջանի ամենաերկար զիփլայնով անցած առաջին երեխան: Համատեղ աշխատանքների ընթացքում ընկերացած 2 տղաների՝ Ժիրայր Մուշեղյանի և Միխայիլ Յուրտաևի համատեղ ջանքերով, «Արաբկիր» զբոսայգին քայլ առ քայլ վերածվում է եզակի նորարարական հանգստյան գոտու: Զիփլայնի կառուցապատման աշխատանքները ավարտված են և այսօր նախաձեռնության հեղինակները զբաղվում են տարածքի բարեկարգման և հարակից շինությունների կառուցման աշխատանքներուվ, ինչպես նաև առաջին փորձնական թռիչքներով: Նոյեմբերի 12-ին, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցն ականատես եղավ փորձնական թռիչքներից մեկին, որի ժամանակ էլ հենց տարածաշրջանում ամենաերկարը համարվող այս զիփլայնով անցավ 8-ամյա Մ. Բաղդյանը՝ դառնալով զիփլայնից օգտված առաջին փոքրիկը: Երկու ուղղություն ունեցող՝ Արաբկիր համայնքից դեպի Աջափնյակ՝ շուրջ 870 մետր և Աջափնյակից Արաբկիր՝ 650 մետր ձգվող և իր ճանապարհի ընթացքում Դավիթաշենի կամրջի տակով անցնող զիփլայնը երկու ընկերների՝ Ժիրայր Մուշեղյանի և Միխայիլ Յուրտաևի համատեղ նախաձեռնության շրջանակներում կառուցվող միակ ժամանցի վայրը չէ սակայն: Նրանք նախատեսում են Արաբկիրի զբասայգում ստեղծել նաև ժայռամագլցման տարածք, նկարչության հրապարակ, վրանային հանգստի գոտի, բացօթյա գրադարան, լեռնային հեծանիվների, յոգայի համար նախատեսված հատվածներ և այլ հետաքրքրաշարժ և յուրօրինակ ժամանցի վայրեր, որոնք Արաբկիրի այգին կդարձնեն հետաքրքիր և գրավիչ ոչ միայն Երևանցիների ու հայերի, այլև զբասաշրջիկների համար: Լուսանկարները և տեսանյութը՝ Հայկ Կիսեբլյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 79+
79+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր