211652_close_icon
views-count3597 դիտում article-date 13:53 13-11-2017

Բրազիլի նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենը հանձնեց Հայաստանի արտգործնախարարին

Նոյեմբերի 13-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Բրազիլի Դաշնային Հանրապետության նորանշանակ դեսպան Ագեմար դե Մենդոնսա Սանկտոսին` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Շնորհավորելով Ագեմար դե Մենդոնսա Սանկտոսին՝ նախարար Նալբանդյանը հույս հայտնեց, որ նորանշանակ դեսպանի գործունեությունը կնպաստի հայ-բրազիլական հարաբերությունների առավել ընդլայնմանն ու խորացմանը: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Բրազիլի դեսպանը նշեց, որ առավելագույն ջանքերը կներդնի իր առաքելության ընթացքում՝ տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցությանը նոր լիցք հաղորդելու համար: Հանդիպման ընթացքում մտքեր փոխանակվեցին երկկողմ օրակարգի մի շարք հարցերի` բարձրաստիճան այցերի կազմակերպման, միջազգային կառույցներում համագործակցության խորացման, ատևտրատնտեսական կապերի աշխուժացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, արտգործնախարարությունների միջև խորհրդատվությունների անցկացման շուրջ: Զրուցակիցներն անդրադարձան տարածաշրջանային և միջազգային մի շարք հրատապ խնդիրների։

Նմանատիպ նյութեր