211652_close_icon
views-count8447 դիտում article-date 11:54 13-11-2017

Սոչիում անցկացվող սամբոյի աշխարհի առաջնությունում հնչեց Հայոց օրհներգն ու բարձրացավ Եռագույնը. հայ մարզիկները նվաճեցին 5 մեդալ՝ 2 բրոնզ, 1 արծաթ և 2 ոսկի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Նոյեմբերի 9-ից 13-ը Սոչիի «Այսբերգ» արենայում անցկացված սամբոյի աշխարհի 2017թ. առաջնությունում հայ մարզիկները նվաճեցին 5 մեդալ՝ 2 բրոնզ, 1 արծաթ և 2 ոսկի: Պատվո 3-րդ հարթակին կանգնեցին մարզական սամբոյի 57 կգ քաշային կարգում հանդես եկող Մաքսիմ Մանուկյանը, 100 կգ քաշային Արսեն Խանջյանը, իսկ Տիգրան Կիրակոսյանը հավասարը չունեցավ 52 կգ քաշայինների մրցապայքարում և հռչակվեց աշխարհի չեմպիոն: Մարտական սամբոյի նույն քաշային կարգում էլ լավագույնը Գրիգոր Մխիթարյանն էր, ով նույնպես դաձավ աշխարհի չեմպիոն, իսկ Վաչիկ Վարդանյանը /68 կգ/ պարտվեց միայն եզրափակչում և արժանացավ արծաթե մեդալի: Ուրախալի է, որ մեր հավաքականը գրավեց 3-րդ տեղը թե՛ մարզական, թե՛ մարտական սամբոյի թիմային հաշվարկով: Այսօր մեր հավաքական թիմը ժամը 16.30-ին ժամանելու է Զվարթնոց օդանավակայան: Շնորհավորում ենք և մեր չեմպիոններին, և մեդալակիրներին, և սամբոյի երկրպագուներին, և թե բոլոր հայերին, ովքեր անասելի հպարտություն են ապրում, երբ հնչում է Հայոց օրհներգն ու բարձրանում՝ Եռագույնը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր