211652_close_icon
views-count18866 դիտում article-date 09:37 13-11-2017

Իրանում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 200-ը. կա ավելի քան 800 վիրավոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Իրանում երեկ՝ նոյեմբերի 12-ին, տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը գերազանվել է 200-ը, կա ավելի քան 800 վիրավոր: Այս մասին հայտնում է TACC-ը: Աղբյուրի տեղեկություններով՝ երկրաշարժին հաջորդած մի քանի ժամվա ընթացքում գրանցվել է 12 հետցնցում՝ 3.6-4.7 մագնիտուդ ուժգնությամբ: Տեղական Press TV հեռուստաալիքը նշում է, հարյուրավոր բնակիչներ զրկվել են օթևանից, իսկ փլատակների տակ կան դեռ մարդիկ: Տեղում շարունակում են աշխատել փրկարարները: Առավել մեծ թվով զոհեր ու ավերածություններ են գրանցվել արևմտյան Իլամ և Քերմանշախ նահանգներում, որտեղ 3-օրյա սուգ է հայտարարվել: Երկրի նախագահ Հասան Ռոհանին կարգադրել է բոլոր տուժածներին անհրաժեշտ օգնություն տրամադրել: [url=https://shamshyan.com/hy/article/2017/11/13/1082083/]Հիշեցնենք[/url], որ երեկ՝ նոյեմբերի 12-ին, տեղական ժամանակով ժամը 22:18-ին (Գրինվիչի ժամանակով` 18:18-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 34.75 աստիճան և արեւելյան երկայնության 45.92 աստիճան աշխարհագրական կոորդինատներով (Իրան-Իրաք, Սարպոլ-է Զահաբ քաղաքից 33 կմ հյուսիս), օջախի 20 կմ խորությամբ, 7.2 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 9-10 բալ: Երկրաշարժը զգացվել է ՀՀ հարավային եւ կենտրոնական հատվածում՝ 3 բալ ուժգնությամբ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր