211652_close_icon
views-count30613 դիտում article-date 09:24 13-11-2017

Դերասան Նարեկ Աղաբաբյանը բացահայտում է իր կնոջը և ներկայացնում մանրամասներ հարսանեկան երեկույթից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Դերասան Նարեկ Աղաբաբյանը լքեց ամուրիների ցուցակը: Օրերս Նորք Մարաշ վարչական շրջանի Սուրբ Աստվածածին եկեղեցում կայացավ դերասանի և իր ընտրյալի՝ Մարիամի պսակադրությունը: Նարեկը հարսանյաց օրվա և անձնական կյանքի մանրամասները, ինչպես նաև օրվա լուսանկարները առաջինը բացառապես վստահել է՝ [url=http://www.exklusivelife.com/]EXKLUSIVElife.com[/url]-ին: [b]-«Կինս՝ Մարիամ Հովհաննիսյանը, մասնագիտությամբ հագուստի մոդելավորող, նկարիչ է: Մեծացել է Գերմանիայում և սովորել է՝ Milanum Domus Academy di Milano հաստատությունում և ստացել՝ Master of Fashion Design մասնագիտական կոչումը: Աշխատել է աշխարհահռչակ՝ Lineapelle կազմակերպությունում, որպես կաշվե հետազոտող, նաև պատրաստել է հավաքածու Tommy Hilfiger ամերիկյան հանրահայտ բրենդի համար իր մագիստրոսի դիպլոմը պաշտպանելու համար»- մեզ հետ զրույցում ասաց Նարեկը;[/b] Անցում կատարելով իրենց կյանքի ամենահիշարժան օրերից մեկին, Նարեկը մեզ հետ կիսվեց հարսանեկան օրվա անակնկալների մասին: [b]-«Եղան բազմաթիվ անակնկալներ իմ և կնոջս կողմից: Սակայն ես կառանձնացնեմ այդ օրվա ամենատարբերվողը, անակնկալը ընկերներիս կողմից էր արվել, ովքեր, ցավոք, ներկա չէին երեկոյին: Աշխարհի տարբեր անկյուններում և Հայոց բանակում գտնվող ընկերներս տեսաուղերձ էին ուղարկել, որտեղ իրենց բարեմաղթանքներն էին հղել մեզ»:[/b] Երեկոյին ներկա են գտնվել՝ ՀՀ-ի կասկադյորների ասոցացիայի նախագահ Արմեն Պետրոսյանը, Ստանիսլավսկու անվան թատրոնի դերասան Արթուր Պետրոսյանը, արվեստաբան Վասիլ Գևորգյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանը /Մրո/, Jazz Band-ը և Արմեն Դալլաքյանը: [b]Նյութը՝ ԷՄԻՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ Լուսանկարները՝ Նարեկ Աղաբաբյանի անձնական արխիվից[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+

Նմանատիպ նյութեր