211652_close_icon
views-count7158 դիտում article-date 21:57 12-11-2017

«Բարսելոնան» պատրաստվում է հունվարին գնել Կոուտինյոյին, իսկ ամռանը՝ Գրիզմանին

«Բարսելոնայի» տրանսֆերային գլխավոր նպատակներն են դարձել «Լիվերպուլի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն և «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը: Կատալոնական ակումբի նախագահ Ժոզեպ Բարտոմեուն մտադիր է 25-ամա բրազիլացուն ձեռք բերել հունվարին, իսկ 26-ամյա ֆրանսիացուն՝ 2018-ի ամռանը: Կոուտինյոն ցանկանում է խաղալ «Բարսելոնայում», ինչի մասին արդեն հայտնել է «Լիվերպուլին», սակայն ՊՍԺ-ն էլ է փորձում նրան ձեռք բերել: Ինչ վերաբերում է Գրիզմանին, ապա մրցաշրջանի ավարտից հետո նրա հրաժարագինը 200 մլն եվրոյից կնվազի մինչև 100 մլն, ինչը «Բարսելոնայի» համար խնդիր չէ նույնիսկ Կոուտինյոյին գնելու դեպքում: Ֆրանսիայի հավաքականի առաջատար խաղացողին հավակնում է նաև «Մանչեսթեր Յունայթեդը»:

Նմանատիպ նյութեր