211652_close_icon
views-count7381 դիտում article-date 20:45 12-11-2017

Վենտուրային կհեռացնեն Իտալիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից

Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ջամպիերո Վենտուրան պաշտոնանկ է արվելու, եթե նույնիսկ թիմը դուրս բերի 2018թ. աշխարհի առաջնություն: Օգոստոսին 69-ամա մասնագետը երկարաձգեց պայմանագիրը Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ մինչև 2020թ. ամառը: Նոյեմբերի 11-ին իտալացիները անցումային առաջին խաղում 0:1 հաշվով պարտվեցին Շվեդիային: Եթե Վենտուրան հեռացվի աշխատանքից, ապա նրան կարող են փոխարինել «Բավարիայի» նախկին գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին, «Չելսիի» մարզիչ Անտոնիո Կոնտեն կամ Իտալիայի երիտասարդական հավաքականի ներկայիս մարզիչ Լուիջի դի Բյաջոն:

Նմանատիպ նյութեր