211652_close_icon
views-count14235 դիտում article-date 19:41 12-11-2017

Անթալիայում տղամարդը սպանել է իր երեխաներին ու ինքնասպան եղել

Թուրքիայի Անթալիա քաղաքի Ակսու արվարձանում տղամարդը սպանել է իր երեխաներին, որից հետո ինքնասպան է եղել, հայտնում է Haberturk հեռուստաընկերությունը: Նշվում է, որ տղամարդը գնդակահարել է իր երեք և հինգ տարեկան երեխաներին: Դրանից հետո է նա ինքնասպանություն գործել: Ներկա պահին դեպքի վայրում աշխատում են հետաքննչական մարմինները: Մասնագետները պարզում են ողբերգության մանրամասներն ու շարժառիթները: Նշենք, որ այս տարվա փետրվարին անգլերեն լեզվի 60-ամյա ուսուցիչը Անթալիայում թունավորված կոնֆետներով սպանել էր իր երեխաներին՝ 15-ամյա դուստր Լեյլային և 11-ամյա զավակ Վիկտորին, հետո հրազենով գնդակահարել էր 37-ամյա ռուս կնոջը՝ Աննային: Դրանից հետո նա զանգահարել էր ոստիկանություն և ինքնասպանություն գործել: Տեղի ունեցածը կենղացային հողի վրա է եղել:

Նմանատիպ նյութեր