211652_close_icon
views-count7220 դիտում article-date 19:20 12-11-2017

Բռնցքամարտիկ Բարեղամ Հարությունյանը դարձել է միջազգային մրցաշարի հաղթող

Լիտվայում ընթացող Վիտալիուս Կարպաչաուսկասի անվան բռնցքամարտի միջազգային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներից 52 կգ քաշային Բարեղամ Հարությունյանը դարձել է հաղթող։ Խաչատուր Նազարյանը (69 կգ) նվաճել է արծաթե, իսկ Սարգիս Նազարյանն (70 կգ) ու Արթուր Ղազարյանը (54 կգ)՝ բրոնզե մեդալ։ Մեր թիմի հինգ մարզիկներից միայն մեկին չի հաջողվել մրցանակային տեղ զբաղեցնել։ Լիտվայում հայ բռնցքամարտիկները հանդես եկան մարզիչ Արթուր Կրիկյանի գլխավորությամբ։

Նմանատիպ նյութեր