211652_close_icon
views-count16738 դիտում article-date 17:50 12-11-2017

Արթուր Գևորգյան. Օլիմպավանն ունի միջազգային մակարդակի պայմաններ

Օլիմպավանում կայացած Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի համաժողովում նախագահ Արթուր Գևորգյանը մանրամասն խոսեց հավաքականների որոշ մարզիչների աշխատանքի որակի մասին, անընդունելի համարեց պաճառաբանությունները, թե ֆինանսներ չկան, հավաքներ չեն անցկացվում, մարզումային պայմաններ չկան: «Մոռացեք այդ խոսակցությունները, գումար միշտ եղել է: Ինչ ծրագիր ներկայացրել եք, ֆեդերացիան կատարել է: Այս շենքը, որտեղ հիմա նստած համաժողով ենք անում, և հավաքական թիմը մարզվում է, դա էլ է ձեռքբերում: Օլիմպավանն ունի միջազգային մակարդակի մարզադահլիճ, որտեղ մարզվում է ազգային հավաքականը: Մենք հավաքներ անցկացնելու իդեալական պայմաններ ունենք Օլիմպավանում: Բոլոր պայմաններն ստեղծված են մեր մարզիկների համար: Նման պայմաններ երբևէ չի եղել: Մնում է աշխատել և լավ աշխատել»,- հայտարարեց Արթուր Գևորգյանը:

Նմանատիպ նյութեր