211652_close_icon
views-count5042 դիտում article-date 11:37 12-11-2017

Իտալիայում ձերբակալել են ավելի քան 20 մաֆիոզի

Սիցիլիայում իրավապահներն ու ուժայինները ձերբակալել են «Santapaola-Ercolano» մաֆիոզ կլանի 24 անդամի: Այս մասին հայտնում է ANSA-ն: Աղբյուրը նշում է, որ նրանք գործում էին Կատանիայում: Գործակալության տեղեկություններով՝ ձերբակալվածներից մեկը կլանի ղեկավարի աջ ձեռք համարվող, 51-ամյա Անտոնիո Տոմազելոն է: Հաղորդվում է նաև որ քննիչները մեղադրանքներ են առաջադրել խմբավորման՝ արդեն կալանավորված 7 անդամների: Ձերբակալվածներին մեղադրում են ապօրինի զենք պահելու, տեղացի ձեռնարկատերերին սպառնալու և ռեկետի մեջ: Ավելի վաղ Իտալիայում ձերբակալել էին «Sacra corona unita» կլանի 50 անդամի:

Նմանատիպ նյութեր