211652_close_icon
views-count42156 դիտում article-date 23:18 11-11-2017

Ռուսական Յամալում բյուջեի հաշվին 133 հազ. դոլարով ունիտազ են ձեռք բերել՝ բարձրաստիճան հյուրերի համար

Ռուսաստանի հյուսիսում գտնվող Սալեխարդ քաղաքի «Յամալսկի» հյուրանոցային համալիրի համար բյուջեի հաշվին ձեռք է բերվել ունիտազ՝ 133 հազար դոլարով, հայտնում է «Նովայա Գազետան»: Նահանգապետի մամլո ծառայությունը նախ պարբերականին մեղադրել է զրպարտության մեջ, իսկ հետո պարզաբանել, որ զուգարանակոնքը անհրաժեշտ է բարձրաստիճան հյուրեր ընդունելու համար: Պաշտոնական փաստաթղթերում զուգարանը նշված է որպես «ներդրումային-ինովացիոն օբյեկտ», որը գտնվում է «Յամալսկի» հյուրանոցում: Նրա վերանորոգումն արժեցել է 18,4 մլն ռուբլի (ավելի քան 300 հազ. դոլար): Այդ գումարից 8,37 մլն ռուբլին ծախսվել է իտալական սանտեխնիկայի վրա, որը պատրաստված է վենետիկյան սպիտակ ճենապակուց:

Նմանատիպ նյութեր