211652_close_icon
views-count15887 դիտում article-date 21:38 11-11-2017

Հայտնի ռուս հեռուստահաղորդավարը ինքնասպանություն է գործել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ռուսաստանցի հայտնի հեռուստահաղորդավար Բորիս Նոտկինին մահացած են գտել՝ Մերձմոսկովյան Օդինցովոյի շրջանում գտնվող իր տանը: Նախնական տվյալներով, վերջին շրջանում ծանր հիվանդությամբ տառապող Նոտկինը ինքնասպան է եղել: Դեպքի վայրում Նոտկինի կինը նամակ է հայտնաբերել, որտեղ հեռուստահաղորդավարը գրել է, որ որոշել է ինքնակամ հեռանալ կյանքից: «Ես ինքնակամ հեռանում եմ կյանքից: Հոգնել եմ տանջանքներից», նշված է գրության մեջ: 75-ամյա Բորիս Նոտկինը հեռուստատեսությունում աշխատում էր 1989 թվականից: Եղել է մի շարք հեռուստածրագրերի հեղինակ: Վերջին տարիներին «ТВ Центр» հեռուստաալիքում «Բորիս Նոտկինը հրավիրում է» ծրագրի ղեկավարն ու հաղորդավարն էր:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր