211652_close_icon
views-count84563 դիտում article-date 18:40 11-11-2017

Արտակարգ դեպք Երևանում. ավտովթարից հետո տեղի է ունեցել ծեծկռտուք. «էպիկենտրոնում են» «Բիլայն»-ի ավագ ճարտարագետը, «Ար-Գո» ՍՊԸ-ի տնօրենն ու «Ալեքս հոլդինգ» ՍՊԸ-ի մարկետինգի բաժնի ղեկավարը

Երեկ՝ նոյեմբերի 10-ին, ավտովթար, այնուհետև ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։30-ի սահմաններում Հրաչյա Քոչարի փողոցի թիվ 18 հասցեի մոտ բախվել են Երևան քաղաքի Բաղյան փողոցի բնակիչ՝ 28-ամյա Վարդան Մարտիրոսյանի վարած Nissan Tiida մակնիշի 10 XG 010 համարանիշի և Երևան քաղաքի Արամ Խաչատրյան փողոցի բնակիչ՝ 47-ամյա Արայիկ Գոջաբաշյանի վարած Suzuki SX4 մակնիշի 34 MC 398 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարից հետո տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ Ա. Գոջաբաշյանը դիտավորությամբ կոտրել է Վ. Մարտիրոսյանի iPhone 5 տեսակի բջջային հեռախոսը, ինչի հետևանքով Վ. Մարտիրոսյանին պատճառել է 150 հազար դրամի նյութական վնաս։ Այդ ամենից հետո Ա. Գոջաբաշյանը ձեռքերով ու մետաղական շղթայով հարվածել է Վ. Մարտիրոսյանի եղբոր՝ Մոլդովական փողոցի բնակիչ՝ 37-ամյա Դավիթ Մարտիրոսյանի մարմնի տարբեր մասերին, ինչի հետևանքով վերջինս ստացել է մարմնական վնասվածքներ։ Փաստի առթիվ Ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Վ. Մարտիրոսյանն աշխատում է «Բիլայն» ՓԲԸ-ում՝ ավագ ճարտարագետ, Ա. Գոջաբաշյանն աշխատում է «Ար-Գո» ՍՊԸ-ում՝ տնօրեն, իսկ Դ. Մարտիրոսյանը աշխատում է «Ալեքս հոլդինգ ՍՊԸ-ի մարկետինգի բաժնի ղեկավար։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Վ. և Դ. Մարտիրոսյանները հրաժարվել են կատարվածի մասին բացատրություն տալուց։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր